ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկարաձգել է 1979 թվականին ընդունված Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին փաստաթղթի վավերացման ժամկետը:

«Մեր հարաբերություններն Իրանի հետ չեն նորմալացել եւ 1981 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման գործընթացը դեռեւս չի ավարտվել: Այդ պատճառներով էլ ես անհրաժեշտ եմ համարում երկարաձգել Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառող փաստաթղթի վավերականությունը նաեւ 2010 թվականի նոյեմբերից հետո»,-նշված է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Կոնգրես ուղղարկված նամակի մեջ:

Բացի ԱՄՆ պատժամիջոցներից, Իրանի նկատմամբ կիրառված է նաեւ միջազգային պատժամիջոցներ: