Ըստ պորտալի՝ «ընտրյալների համար տարբերակը» հասանելի է խոշոր ընկերությունների ղեկավարներին, սուպերմոդելներին եւ այլ «հիպերգրավիչ» օգտատերերին…

Tinder ծանոթությունների համար նախատեսված հավելվածը սեփական տարբերակն է թողարկել, որը հասանելի կլինի միայն հրավիրվելու դեպքում եւ միայն էլիտար օգտատերերի համար, հաղորդում է TechCrunch–ը։

Ըստ պորտալի՝ «ընտրյալների համար տարբերակը» հասանելի է խոշոր ընկերությունների ղեկավարներին, սուպերմոդելներին եւ այլ «հիպերգրավիչ» օգտատերերին։

Հատուկ տարբերակի հրավերը կարող է ուղարկել հենց Tinder–ը կամ օգտատերերի մի մասը։ Սակայն հայտնի չէ, թե ինչ սկզբունքով է օգտատերերի մի մասը հրավիրելու հնարավորություն ստանում, մյուս մասը՝ ոչ։ 

Ենթադրվում է, որ այդ տարբերակը հասանելի կարող է լինել միայն նրանց համար, ովքեր ալգորիթմային վարկանիշում շատ միավորներ են հավաքել, ինչը հիմնվում է այլ օգտատերերի՝ պրոֆիլի վերաբերյալ արձագանքի վրա։