Ռուսաստանի Հաշվիչ պալատը համալիր համեմատական վերլուծություն է իրականացրել Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացման դինամիկայի վերաբերյալ ԱՊՀ շրջանակում: Ըստ այդմ, Հայաստանում կյանքի միջին տեւողությունը 74,2 է: Սա ԱՊՀ տարածքում ամենաբարձր ցուցանիշն է: Ադրբեջանում այն 70,8 է: Ղազախստանում բնակչությունը միջինում ապրում է մինչեւ 65,4 տարեկան, իսկ Թուրքմենստանում` 65,3:
ՄԱԿ-ի տվյալներով, Ռուսաստանում կյանքի միջին տեւողությունը 67,2 է: Բելառուսում մարդիկ ապրում են մինչեւ 69,6 , իսկ Ուկրաինայում մինչեւ 68,6, Ուզբեկստանում`68,2-ը:




























