Samsung հարավկորեական ընկերությունը ուսումնասիրում է լրատվամիջոցներում տարածված հաղորդագրությունները՝ WikiLeaks-ին հղումով այն մասին, որ ԿՀՎ-ն կարող էր գործածել այդ ընկերության «խելացի» հեռուստացույցները՝ գաղտնալսումների նպատակով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում:
WikiLeaks կայքը նախօրեին ավելի քան 8,7 հազար փաստաթուղթ է հրապարակել, որոնք պահվել են ԱՄՆ Կիբերհետախուզության կենտրոնի ներքին ցանցում, որն էլ գտնվում է Լենգլիում՝ ԿՀՎ-ի գրասենյակում: Նշվում է, որ Samsung հեռտուստացույցների ծրագրային ապահովում ներթափանցող կիբերհարձակումները մշակվել են ԿՀՎ-ի եւ բրիտանական հետախուզության՝ Մի-5-ի կողմից:
«Մենք տեղյակ ենք այն հաղորդագրությունների վերաբերյալ, որոնց մասին գնում է խոսքը եւ զբաղվում ենք այդ հարցի ուսումնասիրությամբ », - ասել են ընկերության մամուլի ծառայությունում:



























