Մարտի 8-ին Երեւանի Հյուսիսային պողոտայում Հայաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները անցնող բոլոր կանանց ու աղջիկներին կարմիր վարդեր են բաժանել:

Հայաստանի կոմկուսից՝ տարածքային ցուցակով Կոտայքի մարզի պատգամավորի թեկնածու Նաիրա Մարտիրոսյանը, ով 16 տարի շարունակ Հրազդանի Ցեմենտի գործարանի տնօրենն է եղել, շնորհավորել է բոլոր մայրերին ու քույրերին այս գեղեցիկ գարնանային տոնի առթիվ: «Թող մենք խաղաղ երկինք ունենանք, թող մեր մայրերը հանգիստ լինեն իրենց երեխաների ապագայի համար, թող մեր երկիրը ուժեղ լինի, որ բոլորը աշխատանք ունենան: Մեր ամենամեծ ցանկությունն է, որպեսզի վերականգնվի մեր երկրի նախկին հզորությունը»,- նշել է նա:

Հավելենք, որ իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունից պատգամավորի թեկնածու Հակոբ Բեգլարյանը նույնպես ծաղիկներ է բաժանել Հյուսիսային պողոտայում, իսկ Հանրապետության հրապարակում նման միջոցառում են անցկացրել «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները: