Apple Ընկերությունը վերացրել է այն խոցելիությունների մեծ մասը, որոնցից ըստ WikiLeaks-ի հրապարակած փաստաթղթերի, օգտվում էին ԱՄՆ հատուկ ծառայությունները իրենց հետաքրքրող անձանց հեռախոսներ մուտք գործելու համար, հայտնում է Meduza –ն։

Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ իրենք կշարունակեն կատարելագործել  iOS օպերացիոն համակարգի անվտանգությունը ու խնդրում են օգտատերերին ժամանակին անել ծրագրային թարմացումները։ Ընկերությունը նշել է, որ առայժմ միայն մակերեսային է ծանոթացել WikiLeaks –ի հրապարակած նյութերին։

Մարտի 7-ին WikiLeaks–ը հրապարակել էր ԿՀՎ փաստաթղթեր, որտեղ ասվում էր նաեւ, որ ամերիկյան հատուկ ծառայությունները կարողանում են օգտվել խոցելիություններից ու գաղտնալսել iOS-ով ու Android–ով աշխատող հեռախոսները։