Որպես Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահող երկիր` Թուրքիան ուշադրության կենտրոնում է պահելու «սառեցված հակամարտությունները»: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի եւ Մակեդոնիայի ԱԳ նախարար Անտոնիո Միլոշոսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Դավութօղլուի խոսքով, Թուրքիան ուզում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա խնդիրը լուծվի «խաղաղ ճանապարհով՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը վեց ամսով (մինչեւ 2011 թվականի մայիսի 11-ը) Մակեդոնիայից անցել է Թուրքիային։





























