Apple-ը կարող է ապրիլին ցուցադրել իր նոր iPad Pro–ն։Ընկերությունը սովորաբար գաղտնի է պահում իր միջոցառումների ժամկետները, բայց Apple World պարբերականը վստահեցնում է, որ iPad Pro––ն կներկայացվի արդեն ապրիլի 4-ին։

Apple -ի կարեւոր միջոցառումների հրավիրատոմսերը լրագրողները ստանում են դրանցից ընդամենը մեկ շաբաթ առաջ ու քանի դեռ նման բան տեղի չի ունեցել, հնարավոր չէ ստույգ խոսել գարնանային պրեզենտացիայի մասին։ Բայց Apple World պարբերականը նշել է, որ ԱՄՆ շատ խանութների Apple iPad Pro –ն կմատակարարվի հենց ապրիլի 4-ին։