Հայաստանը Ղրղըզստանի ուժային կառույցներին ութ «ՈՒԱԶ» կտրամադրի՝ երկու «ՈՒԱԶ-Հանտեր» եւ վեց «ՈՒԱԶ-Պատրիոտ»։
Ավտոմեքենաների հանձնման արարողությունը կկայանա նոյեմբերի 11-ին։ Արարողությանը ներկա կլինեն Ղրղըզստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Մուրադ Իմանկոլովը, պաշտպանության եւ ՆԳ նախարարության ներկայացուցիչներ։
Արարողությանը կմասնակցեն նաեւ Ղրղըզստանում Հայաստանի պատվավոր հյուպատոս Պետրոս Շահինյանը, ինչպես նաեւ Ղրղըզստանում Ուլյանովսկի մեքենաշինական գործարանի մասնաճյուղի ներկայացուցիչ Ստանիսլավ Կոլեսնիկովը։
Ավտոմեքենաների հանձնումը կկայանա Կոլեկտիվ անվտանգության խորհրդի որոշման իրականացման շրջանակներում։





























