Uber ընկերությունը թույլտվություն է ստացել Կալիֆորնիայի տարածքում փորձարկել առցանց կանչով տաքսի ծառայությունը, որը կառավարվում է ավտոպիլոտ ռեժիմով, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը: ԱՄՆ այս նահանգի ավտոտրանսպորտի վարչությունը համաձայնել է, որ իր տարածքում Uber-ը փորձարկի շվեդական Volvo ընկերության կողմից արտադրված երկու ինքնակառավարվող ինքնագնացներ: Սակայն ավտոմեքենաներում միշտ կգտնվեն կգտնվեն աշխատակիցներ, որոնք կհետեւեն, որ ավտոմեքենաները կառավարող համակարգիչը սխալներ թույլ չտա:
Uber-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ երկու ավտոմեքենաներն էլ դեռեւս ուղեւորների չեն տեղափոխի:Ընկերությունում նաեւ չեն հստակեցրել, թե կոնկրետ երբ ավտոմեքենաները նորից կհայտնվեն Կալիֆորնիայի փողոցներում:




























