Carphone Warehouse ընկերությունում, որը Nokia 3310 հեռախոսի թարմացված տարբերակի նախնական պատվերներ է ընդունում, հայտարարել են «պահանջարկի աննախադեպ մակարդակի մասին», գրում է The Telegraphը:

Nokia 3310-ը նախապես պատվիրելու հնարավորություն գնորդները ստացան պաշտոնական հայտարարությունից մեկ շաբաթ անց: 

«Nokia 3310-ի նկատմամբ այդ զարմանալի հետաքրքրությունը խոսում է այն մասին, որ գնորդներն իսկապես ցանկանում են ստանալ հեռախոսը» -  ասել է Carphone Warehouse-ի վաճառքի գծով տնօրեն Էնդրյու Ուիլսոնը՝ չհայտնելով նախնական պատվերների քանակը: