ԱՄՆ Կոնգրեսն օրենք է ընդունել, որով հստակեցվում է ՆԱՍԱ-ի քաղաքականությունն առաջիկա 5 տարում, ինչպես նաեւ ընդունել է գործակալության 2017 թ. բյուջեն: Փաստաթուղթը, ինչպես եւ սպասվում է, կստորագրի նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է Space News-ը:

ՆԱՍԱ-ի բյուջեն 2017թ. Ֆինանսական տարվա համար կազմելու է  19,5 մլրդ դոլար: Հնգամյա պլանով նախատեսվում է շարունակել  Մարսի առաքելության նախապատրաստման աշխատանքները, որի իրականացումը  ծրագրվում է  2030-ականներին: ARM (Asteroid Redirect Mission)  նախագիծը, որը ենթադրում էր աստերոիդի տեղափոխում Լուսնի ուղեծիր, առաջարկվել է  մի կողմ դնել:

Կոնգրեսականները նաեւ առաջարկում են  հնարավորինս շուտ ազատվել Ռուսաստանի՝ տիեզերագնացներին ՄՏԿ տեղափոխելու ծառայությունից:  Dragon V2  եւ Starliner սարքերի գործարկման հետաձգման դեպքում առաջարկվում է գործարկել ավել թանկարժեք   Orion տիզերանավը:

Բացի այդ, Կոնգրեսը պաշտոնապես նախաձեռնել է Եվրոպա  առաքելության աշխատանքների սկիզբը՝ Յուպիտերի արբանյակի կողմից սառուցյալ օվկիանոսի ուսումնասիրման միջոցով: