Հարավկորեական Samsung կորպորացիայի ղեկավար Լի Չժե Յոն, որը կասկածվում է 2015թ. կորպորացիայի երկու մասնաճյուղերի միավորման ժամանակ կաշառակերության մեջ, հերքում է Սեուլի դատարանում իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները: Այս մասին հայտարարել է նրա փաստաբանը, հաղորդում է Reuters-ը: Անձամբ Լի Չժե Յոն դատարանում չի եղել, նրա շահերը ներկայացրել է փաստաբանը:
Ավելի վաղ դատարանը բավարարել էր Լի Չժե Յոնին կալանքի տակ վերցնելու դատախազության միջնորդությունը: Արձագանքելով դրան՝ Samsung –ի ղեկավարությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ ընկերությունը «անհրաժեշտ բոլոր ջանքերը կներդնի եւ կհավաստիանա», որ դատաքննության ժամանակ ողջ ճշմարտությունը կբացահայտվի:
Նախաքննության վարկածով՝ հենց Լի Չժե Յոն է կայացրել երկրի արդեն նախկին նախագահի մոտ ընկերուհուն՝ Չհվ Սուն Սիլին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին որոշումը՝ փոխարենը իշխանությունների կողմից բիզնեսի համար տարբեր զիջումներ ստանալով:


























