Այսօր` նոյեմբերի 11-ին «Նաիրիտ» գործարանի մի քանի տասնյակ աշխատակիցներ բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի առջեւ: Նրանց բողոքը լսել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Ցուցարարները դժգոհում են, որ 3-4 ամսվա աշխատավարձ չեն ստացել, բացի այդ, գործարանի ղեկավարությունը պարտադրում է ստորագրել մի փաստաթղթի տակ, ըստ որի իրենք աշխատանքի չեն գալիս իրենց կամքով: Բողոքում էին, որ անգամ աշխատանքի գնալու գումարներ չունեն:
Էներգետիկայի նախարարը խոստացել է մինչեւ նոյեմբերի 16-ը պարզաբանումներ կներկայացնի: Նա ասաց, որ կառավարությունը եւս քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ՝ չմանրամասնելով, թե ինչ քայլեր:




























