Լեռնային Ղարաբաղի խնդիրը շատ երկար է ձգվել, հակամարտության ռազմական կարգավորումը հնարավոր չէ: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:
Ընդգծելով, որ խնդիրը պետք է լուծվի բանակցությունների միջոցով, դիվանագետը հիշեցրել է, որ օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Ադրբեջան:
«Հակամարտության կարգավորմանն ուղղված աշխատանքների համար մենք անում ենք ամեն ինչ, ինչ մեր ուժերի սահմաններում է»,-նշել է դեսպանը:



























