«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է Try & Buy (Փորձի՛ր եւ գնի՛ր) ակցիայի մեկնարկի մասին Beeline ֆիքսված կապի այն բաժանորդների համար, ովքեր ցանկանում են միանալ Hi Line ծառայությանը: Մինչեւ 2010 թ. դեկտեմբերի 31-ը միանալով Hi Line ծառայության «Նախընտրելի» սակագնային փաթեթներից որեւէ մեկին՝ հաճախորդը հնարավորություն կստանա առաջին ամսվա ընթացքում անվճար օգտվելու ինտերնետից մինչեւ 2 Մբ/վ արագությամբ, կազատվի միացման վճարից եւ կստանա նվեր մոդեմ: Առաջին ամսվա ընթացքում հաճախորդը կարող է հրաժարվել ծառայությունից առանց վարձի վճարման պարտավորության` մոդեմը վերադարձնելու պայմանով: Եթե առաջին ամսվա ավարտին բաժանորդը շարունակում է օգտվել ծառայությունից, ապա նրան կտրամադրվի ընտրված սակագնային պլանով նախատեսված արագությունը:
Try&Buy ակցիայի շրջանակում բաժանորդը կարող է օգտվել մեկ ամիս անվճար ինտերնետ ծառայության առաջարկից միայն մեկ անգամ: Առաջին ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում` հետագայում չի տրամադրվում անվճար ամսական միացում: Մնացած պայմաններն, այդ թվում ծառայության անվճար ակտիվացումն ու անվճար մոդեմը մնում են ուժի մեջ:
Hi Line ծառայությունը հիմնված է ADSL տեխնոլոգիայի վրա, որն ապահովում է արագ ինտերնետ-հասանելիություն ամրակցված հեռախոսալարի միջոցով` թողնելով այն ազատ հեռախոսազանգերի համար: «ԱրմենՏել» ՓԲԸ-ն Hi Line ծառայությունը տրամադրում է 2007 թվականից:
Ներկայում ծառայությունը հասանելի է Հայաստանի 38 քաղաքում: Hi Line ծառայության միացման եւ սպասարկման հետ կապված հարցերով կարելի է զանգահարել 100 անվճար հեռախոսահամարով:





























