Նոյեմբերի 11-ին, ժամը 03.07-ին , ահազանգ է ստացվել,որ Մեղրի քաղաքի «Ծիրանաձոր» թաղամասի հարակից սարից ձորն է ընկել զինծառայող եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարական ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են զինծառայողի` Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի 20-ամյա բնակիչ Իշխան Մովսիսյանի դին եւ դուրս բերել ձորից:




























