«Կոմերսանտ» թերթին հաջողվել է պարզել հատուկ ծառայությունների աշխատակցի անունը, ով ԱՄՆ-ին է հանձնել ռուս լրտեսների մասին տեղեկատվությունը:

Դա գնդապետ Շերբակովն է, ով արտաքին հետախուզությունում զբաղվում էր ամերիկյան ուղղությամբ: Պարզվել է, որ նրա դուստրը երկար ժամանակ ապրում է ԱՄՆ-ում, իսկ որդին հեռացել է աշխատանքից եւ լքել Ռուսաստանը` լրտեսների բացահայտումից քիչ առաջ: Ինքը՝ Շերբակովը ԱՄՆ է մեկնել նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցից երեք օր առաջ: ԱՄՆ-ում Շերբակովը ակտիվորեն աշխատել է քննության հետ եւ հանդիպել որոշ լրտեսների:

Մասնավորապես նա օգնել է բացահայտել Խուան Լազարոյին: Շերբակովն այցելել է նրա խուց եւ ասել իսկական անունը՝ Միխայիլ Վասենկով: Տղամարդը պատասխանել է, թե չի հասկանում, սակայն ստիպված է եղել խոստովանել, երբ դիմացը դրել են գաղտնի թղթապանակը: Այլ տեղեկություններ նա չի բացահայտել: Վասենկովը արտաքին հետախուզության գեներալ է, եւ 80-ականներին նրան ԽՍՀՄ հերոսի կոչում են տվել:

«Ռուսական լրտեսներին» ձերբակալել էին հունիսի 27-ին: Ձերբակալվել էին մոտ 10 մարդ, այդ թվում՝ Լազարոն, Վիկի Պելաեսը, Աննա Չափմանը եւ այլք: