Երկրի ներկայիս ղեկավարության հետ երկխոսություն վարելն իմաստ չունի, վրացական «Ռեզոնանսի» թերթին տված հարցազրույցում հայտարարել է «Ժողովրդավարական շարժում-Միացյալ Վրաստանի» առաջնորդ, խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն:

Այսպես է նա մեկնաբանել ընդդիմադիր 13 կուսակցությունների եւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի առաջին հանդիպման արդյունքները:

«Չնայած քաղաքականության մեջ տեւական ժամանակ լինելուն, որոշ ընդդիմադիրներ չեն կարողացել սովորել անցյալի սխալներից: Այժմ թող նստեն բանակցությունների սեղանի շուրջ եւ սպասեն, երբ իշխանություններն իրենց երկրորդական փշրանքներ կշպրտեն»:

Նշենք, որ ընդդիմության հիմնական մասը պատրաստ է մասնակցել խորհրդարանական ընտրություններին, ընտրական մթնոլորտի բարելավման դեպքում: