Հունաստանը սատարում է արցախյան հակամարտության կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ բանակցություններն ու համանախագահների ջանքերը: Այս մասին հայտարարել է Հունաստանի ԱԳՆ ղեկավար Նիկոս Կոցիասը մարտի 10-ին Երեւանում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:  

Հույն նախարարը նշել է, որ առաջնայինը պետք է լինի մարդկանց անվտանգությունն ապահովելը:

Մամուլի ասուլիսի ընթացքում նախարարները մանրամասներ են ներկայացրել Կիպրոսի եւ Արցախի հակամարտությունների շուրջ:

«Ընդգծվել է, որ հակամարտությունները ռազմական լուծում չունեն, եւ դրանք պետք է կարգավորվեն համաձայնեցված ձեւաչափերով»,- իր հերթին նշել է Էդվարդ Նալբանդյանը: