Հայաստանը եւ Իրանը ցանկանում են լոգիստիկ կենտրոն ստեղծել արտահանումը հեշտացնելու համար: Մարտի 10-ին այս մասին լրագրողներին ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանը:

Կենտրոնը պետք է բիզնեսին խորհրդատվություն տրամադրի Իրան ապրանքներ արտահանելու համար անհրաժեշտ կից փաստաթղթերի վերաբերյալ: «Կարող են լինել ե՛ւ սանիտարական, ե՛ւ տեխնիկական, ե՛ւ այլ պահանջներ, որոնց մասին մենք ցանկանում ենք հայտնել մեր բիզնեսին: Այսպիսի կենտրոնի շուրջ բանակցությունները մենք վարում ենք իրանական կողմի հետ»,- հավելեց նա: Իսկ երկուշաբթիից Տնտեսական զարգացումների եւ ներդրումների նախարարությունում խորհրդատվությունները կսկսվեն բիզնեսի համար, որը ցանկանում է Իրան արտահանում կատարել, եւ տուրիստական ընկերությունների համար, որոնք ցանկանում են իրանցի զբոսաշրջիկներին պրոֆեսիոնալ ավելի բարձր մակարդակով սպասարկել: