Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն պարգեւատրեց Beeline-ին «Օրինապահ հարկ վճարողի» հավաստագրով:

Beeline-ից NEWS.am-ին հայտնում են, որ պարգեւատրման արարողությունը տեղի ունեցավ օրինապահ հարկ վճարողների հավաստագրերի հանձնման երկրորդ փուլի շրջանակում:

Հավաստագիրը վկայում է, այն մասին, որ ընկերությունը սահմանված կարգով եւ ժամկետներում հարկային մարմին է ներկայացրել օրենսդրությամբ նախատեսված բոլոր հաշվարկները, հաշվետվությունները եւ լիովին կատարել է ՀՀ պետական բյուջեի հանդեպ բոլոր պարտավորությունները:

«Իմ խորին շնորհակալություն եմ հայտնում պետական եկամուտների կոմիտեին մեր աշխատանքին բարձր գնահատական տալու համար: Ցանկանում եմ նշել, որ հարկային պարտավորությունների բարեխիղճ կատարումը, պատասխանատու վերաբերմունքը ներդրումների եւ աշխատակիցների հանդեպ` ընկերության բարգավաճման եւ զարգացման երաշխիքն է՝ ի շահ երկրի, հասարակության եւ մեր հաճախորդների», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ սա Beeline-ի արդեն երրորդ մրցանակն է 2017թ-ի ընթացքում: Մասնավորապես, ընկերությունը պարգեւատրվել է «Ոսկե Մրցանակ»-ով «ԵՎՐԱԶԵՍ» երկրների միջպետական մրցույթի շրջանակում, իսկ ավելի վաղ արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրին: