Բաքվի հեռուստաաշտարակի հարեւանությամբ հայտանաբերվել է շուրջ 1000 չպայթած ականներ, հրթիռներ եւ այլ ռազմամթերք:

Ներկայումս տեղում աշխատում են Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալության (ANAMA) օպերատիվ խմբի 14 աշխատակիցներն ու արտակարգ իրավիճակների նախարարութան ներկայացուցիչները: Այս մասին հաղորդել է ANAMA ի տնօրեն Նազիմ  Իսմայիլովը:

Հայտնաբերված ռազմամթերքի մեջ կան տարբեր չափերի հրթիռներ:

Ռազմամթերքը հայտնաբերվել է նոյեմբերի 10-ի երեկոյան:  Ներկայումս հեռուստաաշտարակի հարեւանությամբ տեղադրված են հենակետեր, բնակչության անվտագության նկատառումներից ելնելով տարածքը շրջապատել են: