Space X եւ Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը խոստացելէ  100 օրվա ընթացքում լուծել Ավստրալիայի Հարավային Ավստրալիա նահանգի էներգետիկ խնդիրը: 

Մասկն առաջարկում է նահանգի սպառողների համար տեղադրել 100 մեգավատտ/ժամ հզորությամբ արեւային մարտկոցներ: Այս մասին նա գրել է Twitte-ում՝  Atlassian ընկերության հիմնադիր Մայք Քեննոն-Բրուքսի հետ զրույցում: Մասկի խոսքով՝ Tesla ընկերությունը կամ 100 օրվա ընթացքում կլուծի նահանգի էներգիայի մատակարարման խնդիրը, կամ նրան մարտկոցներ կնվիրի: