Viber մեսենջերը հավելել է նոր ֆունկցիա խմբային չաթերում «գաղտնի շփման» համար։ Օգտատերերը կկարողանան ստեղծել «գաղտնի չաթեր», որոնք կինքնաոչնչացվեն հանձնարարված ժամանակահատվածում, հայտնում է Meduza. –ն։
Մինչ այդ ինքնաոչնչացման թայմերը հասանելի էր միայն առանձին հաղորդագրությունների համար՝ այս ֆունկցիան Viber-ում միայն հունվարին է հայտնվել։ «Գաղտնի չաթերում» նաեւ հնարավոր չի լինի վերաուղարկել հաղորդագրությունը։
Բովանդակության պատճենումը կանխելու համար գաղտնի չաթի սքրինշոթ անելը Android–ում կարգելափակվի։ iOS-ի օգտատերերը հաղորդագրություններ կստանան, եթե որեւէ մեկը սքրինշոթ անի։




























