Ադրբեջանի իշխանությունների որոշումը` փոփոխություններ մտցնել երկրի արտասահմանցիների համար վիզա ձեւակերպելու գործում, հնարավոր է սկանդալի վերածվի: Պարզվում է, որ օդանավակայանում վիզա կարող են ստանալ միայն AZAL ադրբեջանական ավիաընկերության հաճախորդները:
Նշենք, որ հոկտեմբերի 31-ին, Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ այն պետությունների քաղաքացիները, որտեղ չկան Ադրբեջանի դեսպանատներ կամ հյուպատոսություններ, սակայն կա ուղիղ ավիաչվերթ, կարող են վիզա ստանալ անմիջապես Բաքվի օդանավակայնում: Դա վերաբերում է նաեւ Իսրայելի քաղաքացիներին:
Վերջին օրերին իսրայելցիները, ովքեր Բաքու էին եկել Վիեննայից եւ Ստամբուլից, հետ են ուղարկել երկրից` մեկնաբանելով թե նախագահի հրամանը վերաբերում է միայն ուղիղ չվերթներով եկածներին:
Իսրայելի արտգործնախարարությունն իր անհանգստությունն է արտահայտել ադրբեջանցի պաշտոնյանների նման պահվածքի առնչությամբ:





























