Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը հերթական ճեպազրույցին եկել էր շրջված կրծանշանով, որի վրա ԱՄՆ դրոշն էր պատկերված։ Լրագրողների դիտողությունից հետո Սփայսերը ուղղել է կրծքանշանը։ Բայց միայն երկրորդ փորձից է նրան հաջողվել գտնել ճիշտ դիրքը։ Իհարկե սա մանրուք է թվում, գրում է Washington Post –ը , բայց «համացանցը խելագարվել է»։
Twitter-ի օգտատերերից մեկը սրամտել էր «Սփայսերը շրջված էր կպցրել կրծանշանը։ Վերցրեք պոպ կորն ու վազեք դեպի Twitter»։ Եվ իրոք ամերիկացի օգտատերերը սկսել էին անզուսպ հեգնանքով քննարկել, թե ինչը կարող էր դառնալ այդ թյուրիմացության պատճառը։ Շատերը գրել էին, որ Սփայսերը «ինքն իրեն կորցրել է», իսկ կրծքանշանը «օգնության կանչ է»։ «Երկու անգամ թարթիր, Շոն, եթե քեզ օգնություն է պետք»,- գրել էր օգտատերերից մեկը։




























