Չինաստանը  2016 թվականին, 2015թ. համեմատ, արդյունաբերական ռոբոտների արտադրությունն ավելացրել է  34%-ով, հայտարարել է ՉԺՀ արդյունաբերության եւ ինֆորմատիզացիայի նախարար Սին Գոբինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 «2016 թ. Չինաստանի կողմից արտադրվող արդյունաբերական ռոբատների թիվը հասել է 72,4  հազար միավորի, ինչը  34,3%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը», -ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ Չինաստանին հաջողվել է արդյունաբերության մեջ հասնել տեխնոլոգիական բարձր մակարդակի, բացի այդ, զարգացանել միջազգային համագործակցությունը:

Նա նշել է, որ ոլորտի հետագա զարգացման համար հարակվոր է ամրապնդել արտադրական բազան, արդյունաբերության նոր եւ ավանդական ոլորտներում ընդլայնել ռոբոտների կիրառությունը:

Ավելի վաղ նախարարությունը հայտարարել էր, թե Չինաստանը ծրագրում է 13-րդ հնգամայակում՝ 2016-2020թթ. ռոբոտների  արտադրությունը հասցնել տարեկան 100 հազար միավորի, իսկ ծառայությունների ոլորտի համար ռոբոտների վաճառքը 2020 թվականին հասցնել ավելի քան 4,6 մլրդ դոլարի: