Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը բիզնեսով չի զբաղվում եւ որեւէ կապ չունի «Նաիրիտ» գործարանի հետ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի վարչապետի օգնական Արամ Անանյանը՝ մեկնաբանելով տեղեկությունները, թե «Նաիրիտ» գործարանը պատկանում է Տիգրան Սարգսյանին:
«Նաիրիտը» երբեւէ չի եղել եւ չի լինելու Տիգրան Սարգսյանի սեփականությունը։ Նման բոլոր շահարկումներն անընդունելի են, եւ դրանց նպատակը պարզ է: Վարչապետը բազմիցս հայտարարել է, որ բիզնեսով չի զբաղվում եւ որեւէ բիզնես չունի»,- նշել է Արամ Անանյանը:




























