Գլխավոր արտաքին խաղացողը, ուժը, որը կարող է լուծել ղարաբաղյան հակամարտությունը, Մոսկվան է։ Այս մասին «Վալդայ» բանավեճային ակումբի արտագնա նստաշրջանի շրջանակում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Գերմանա-ռուսական ֆորումի գիտական տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Ռարը։
Շատ տխուր է, նկատել է նա, որ հակամարտությունը Ղարաբաղում շարունակվում է , որ այն աճում է ու որ Եվրոպան իր մեջ ուժ չի գտնում որեւէ կերպ ազդելու այդ հակամարտության վրա։
«Այսօր , իմ կարծիքով, գլխավոր խաղացողը որը կարող է լուծել հակամարտությունը, այնուամենայնիվ Մոսկվան է, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը որոշ ժամանակ եղել են ԽՍՀՄ երկրներ, քանի որ նրանց շահերը նման են իրար։ Իմ կարծիքով ԱՄՆ-ի ու ԵՄ-ի համար այս տարածաշրջանը բավականին հեռու է։ Իհարկե արեւմտյան երկրները պետք է անեն ամեն ինչ, որպեսզի հասկանան այս հակամարտությունը ու ինչ -որ ձեւով լուծեն այն։ Իմ կարծիքով մենք շատ պահեր ենք բաց թողել»,- ասել է Ալեքսանդր Ռարը։
Ավելի շատ որոշակիություն է պետք, շարունակել է նա, ավելի քիչ՝ «մինսկյան խմբեր, այս կամ այն կողմերի բարեկամներ։ «Ցավոք Գերմանիան մի քիչ աչքաթող արեց իր նախագահությունը ԵԱՀԿ-ում։ ԵԱՀԿ-ն թույլ կազմակերպություն է»,- հավելեց Ալեքսանդր Ռարը։




























