Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ՝ 20-րդ նիստը կայանալու է ապրիլին Յարոսլավլում: Այդ մասին Երեւանում 19-րդ նիստի ավարտին ասել է հանձնաժողովի ռուս համանախագահ, սենատոր Նիկոլայ Ռիժկովը:
Նրա խոսքով, Յարոսլավլում նիստի անցկացման որոշումը կայացվել է, որպեսզի հայ պատգամավորները տեսնեն ոչ միայն Մոսկվան, այլեւ ավելի լավ ճանաչեն ռուսական գավառները, իսկական Ռուսաստանը:
Նա նշել է, որ 20-րդ նիստի օրակարգում ընդգրկված են լինելու հումանիտար համագործակցության հարցեր, մասնավորապես Հայաստանում ռուսաց լեզվի վիճակը: Ըստ Ռիժկովի քննարկվելու է նաեւ ղարաբաղյան հարցը:
Ընդհանուր առմամբ, Ռիժկովը դրական է գնահատել հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության դինամիկան:





























