Ղարաբաղյան հակամարտության կողմերը հիմա հասկանում են՝ պատերազմելը լուծում չէ։ Այս մասին մարտի 11-ին «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի արտագնա նստաշրջանի ժամանակ հայտնել է Գերմանա- ռուսական ֆորումի գիտական տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Ռարը։

Այն հարցին, կարող է արդյոք այս տարի ղարաբաղյան հակամարտության գոտում վերսկսվել ռազմական գործողությունների ակտիվ փուլը, ինչպես անցած տարվա ապրիլին, Ալեքսանդր Ռարը նկատեց «Ինձ թվում է, որ այն բանից հետո, երբ միջազգային համայնքը այնուամենայնիվ միջամտեց այդ հակամարտությանը, երկու կողմերն էլ հիմա հասկանում են, որ պատերազմելը լուծում չէ ու պետք է որոնեն ինչ-որ ընդհանուր փոխզիջումներ»։