Հայաստանի կառավարությունն այսօր` նոյեմբերի 11-ին հավանություն տվեց պետական ներքին ֆինանսական հսկողության ռազմավարությանը։
Դրանով նախատեսվում է բոլոր պետական մարմիններում ստեղծել անկախ աուդիտներ, որոնք էլ պատասխանատվություն կկրեն ֆինանսական ու գույքային խախտումների համար։
Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի ներկայացմամբ՝ եթե վերադաս մարմնի (օրինակ՝ կառավարության կամ նախագահի) վերահսկողական ծառայությունը տվյալ պետական հիմնարկում խախտումներ հայտնաբերի, ապա առաջին հերթին դրա պատասխանատվությունը կընկնի աուդիտի ղեկավարի վրա։




























