Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ ձեռք բերված համաձայնությունները պետք է իրականացվեն։ Այս մասին Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԵԱՀԿ ՄԽ-ի ռուս համանախագահ Իգոր Պոպովը, հայտնում է Ազերի փրես գործակալությունը։

Դիվանագետը նշել է, որ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ համանախագահները քննարկել են բանակցությունների հարցը ։ Նա նաեւ շեշտել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է շփման գծում ստեղծված իրավիճակը։