Համացանցում տեղեկություններ են հայտնվել չինական Xiaomi Mi 6 սմարթֆոնի մասին: Հավանական է, որ սմարթֆոնը թողարկվի երկու տարբերակով՝ տարբեր էկրաններով:

Ըստ Svopi-ի՝ Mi 6-ը, հավանաբար, կթողարկվի հաջորդ սերնդի Sony IMX400, CMOS բարելավված սենսորով, որը Sony-ն սովորաբար իր սեփական մոդելներում է օգտագործում:

Բացի էկրանի չափերի տարբերությունից՝ 5.15 եւ 5.7 մատնաչափանոց, մոդելները կտարբերվեն նաեւ դիզայնով: Xiaomi Mi 6-ը հասանելի կլինի 4 ԳԲ RAM/32 ԳԲ ROM եւ 6 ԳԲ RAM/64 ԳԲ ROM տարբերակով: Վերջինը կկոչվի Mi 6 Plus:

Մոդելները կարժենան, համապատասխանաբար, 289 եւ 360 դոլար: