Բրիտանուհին Հարավաֆրիկյան հանրապետությունում թռչնաֆաբրիկա է այցելել, որտեղ քաղցած ջայլամների հարձակմանն է ենթարկվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Daily Mail-ը:

Այլին անունով զբոսաշրջիկ կինը որոշել է կերակրել ջայլամներին: Կերով լի դույլը փետրավորների շրջանում իրարանցում է առաջացրել: Թռչունները հարձակվել են վախեցած կնոջ վրա եւ սկսել կտցահարել նրան:

Իսկ Այլինին ուղեկցողները նրան խնդրել են «ժպտալ եւ տեսախցիկին նայել»: