Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի բնակիչներն այսօր՝ մարտի 11-ին, վարչապետի հետ հանդիպմանը բարձրաձայնեցին գյուղմթերքի իրացման խնդիրը: Նրանք նշեցin, որ այս տարածաշրջանում բնակչությունն հիմնականում զբաղվում է  գյուղմթերքի արտադրությամբ, սակայն, չի կարողանում իրացնել: Կարեն Կարապետյանը նշեց, որ այժմ Սյունիքի մարզի տնտեսությունը, գյուղոլորտը իրանական շուկա արտահանելու քայլեր են իրականացվում:

«Մենք իրանի հետ ձեւավորում ենք մի հարթակ, որը հնարավորություն կտա դուրս գալ այդ երկրի 80 միլիոնանոց շուկա։ Այս պահին Հայաստանի առեւտրաշրջանառությունը Իրանի հետ կազմում է 50-70 մլն դոլար՝ չհաշվաված էներգետիկ ոլորտը։ Սյունիքի մարզի տնտեսությունը, հատկապես գյուղոլորտը մենք ցանկանում ենք ուղղել իրանական շուկա»,- ասաց  նա՝ նշելով, որ Հայաստանում ներդրվում է իրանական ապրանքների որակավորման «Հալալ»-ի ինստիտուտը: Նրա խոսքով՝  հայկական ապրանքը, որը կհամապատասխանի այդ որակավորմանը, հնարավոր կլինի արտահանել Իրան։

Մեղրեցիները նաեւ բարձրաձայնեցին գազ չունենալու խնդիրը՝ նշելով, որ զարմանալի է, որ Իրանի հետ սահմանին գտնվող Մեղրին մինչեւ հիմա գազիֆիկացված չէ: Վարչապետը պատասխանեց, որ այդ մասին համայնքապետի հետ քննարկումներ եղել են եւ խնդրի լուծման տարբերակներ են փնտրվում:

«Հայաստանի հանրապետությունն այսօր 94 տոկոսով գազիֆիկացված է: Մենք բնակավայրեր ունենք, որտեղ գազիֆիկացիայի փոխարեն ալտերնատիվ ճանապարհներ ենք առաջարկել՝ արեւային էներգիա»,-ասաց նա: