Այսօր` նոյեմբերի 11-ին Կառավարությունը հաստատեց «Ջերմուկ ինթերնեյշնլ» ընկերությանը ներդրումային ծրագրերի մասով ավելացված արժեքի հարկի վճարման արտոնություն տալու որոշումը։
Ըստ վարչապետի՝ «Կոկա-Կոլայից» հետո Հայաստան է մտնում հյութերի աշխարհահռչակ երկրորդ բրենդը։
Հիշեցնենք, որ խոսք է գնում «ՊեպսիԿո» ապրանքանիշով արտադրվող` Pepsi Cola, Mirinda, 7UP, Mountain Dew եւ Aquafina հյութերի մասին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներդրումներ իրականացնել մոտ 5 մլրդ դրամի (մոտ 13,5 մլն դոլար) չափով: Ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է ք. Երեւանում հիմնել զովացուցիչ ըմպելիքների եւ բնական հյութերի արտադրության ժամանակակից գործարան:




























