Ամերիկյան գիտնականներն արտասովոր գիտափորձ են անցկացրել, ինչի արդյունքում ջուրը վառելիքի են վերածել:
2015 թվականի ի վեր քալիֆորնիացի հետազոտողներին հաջողվել է երկու անգամ ավելացնել նյութերի քանակությունը, որոնք օգտագործվում են արեւային վառելիքային տարրերում: Այս մասին գրում է Oane-ը՝ վկայակոչելով Scienceblog-ը:
Մասնագետները պրոցես են հայտնագործել, որի նպատակը նորարարական վառելիքի բացահայտումն արագացնելն է. այն պետք է դուրս մղի նավթը, ածուխը եւ պաշարների մյուս տեսակները:
Գաղտնիք չէ, որ գիտնականներն աշխատում են արեւային էներգիայի հիման վրա վառելիքի մշակման ուղղությամբ: Վերջին աղմկահարույց մշակումներից է ջրի տրոհումը թթվածնի եւ ջրածնի: Հաջողության հասնելու դեպքում ջրածնի սինթեզը վառելիքային էներգիայի աճի համար կատարյալ տարբերակ կդառնա:
Միակ խնդիրն այն է, որ մոլեկուլները չափազանց արագ են քայքայվում, այդ պատճառով հաջողվում է սինթեզել միայն մի քանի տարր:



























