Թուրքիայում Կուրբան բայրամի մոտենալուն պես ավելացել են անասնագողությունների դեպքերը, որոնց մեջ սկսել են աչքի ընկնել գողության զավեշտալի դեպքեր:

Դիարբեքիրում գողերը ընթացող բեռնատարից են ոչխարներին գողացել։ Ընթացող բեռանտարի հետեւից մոտեցել է անվասայլակով մոտոցիկլետը, գողը ցատկել է թափքի մեջ եւ իջեցրել ոչխարներին։  Նման միջադեպերը կանխելու եւ ժողովրդին զգուշացնելու համար թուրքական ոստիկանությունը ներկայացրել է գողության հիշյալ եղանակի մանրամասները։