Google-ը եւ Levi's-ը հեծանվորդների համար «խելացի» բաճկոն կթողարկեն: Հոսանքահաղորդիչ գործվածքից պատրաստված բաճկոնը դեռեւս անցյալ տարվա մայիսին առաջին անգամ ներկայացվել է Google I/O-ի մշակողների համաժողովում, փոխանցում է Life-ը: Հայտարարվել էր, որ Levi's-ի Commier Trucker Jacket-ը խանութներում կհայտնվի ուղիղ մեկ տարի հետո:

Խելացի բաճկոնի թողարման նոր ժամկետի մասին ասել է Levi's-ի ինովացիաների բաժնի ղեկավար Փոլ Դիլինջերը, հայտնում է The Verge-ը: Զգեստապահարանի սովորական իրի վերածվող բաճկոնը, որում կիրառվել է Project Jacquard տեխնոլոգիան, յուրատեսակ սարք է սմարթֆոնների եւ այլ գաջեթների կողմից կառավարելու համար:

Commier Trucker բաճկոնը կարող է համաժամանակցվել սմարթֆոնի հետ եւ տիրոջը հաղորդել զանգերի մուտքերի մասին, կառավարել մեդիափլեերը եւ, որը կարող է կարեւոր լինել հեծանվորդների համար, նավիգացիոն տվյալներ հաղորդել: Commier Trucker Jacket-ը 350 դոլար արժե: