Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն այսօր` նոյեմբերի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ իր հրամանով աշխատանքից ազատվել է «Գյուղական ֆինանսավորման գրասենյակի» ղեկավար Արա Մուրադյանը։ Այս ստորաբաժանման աշխատանքից նույնպես վարչապետ Տիգրան Սարգսյանը դժգոհություն էր հայտնել նոյեմբերի 4-ի իր հայտնի ելույթում։ Ըստ վարչապետի՝ ԾԻԳ-ի վատ աշխատանքի պատճառով սահմանամերձ գյուղերի բնակիչները չեն կարողանում օգտվել արտոնյալ վարկերից։
Ֆինանսների նախարար Տ. Դավթյանն ասաց, որ գյուղատնտեսության սուբսիդավորման ծրագիրը դանդաղ էր ընթանում, սակայն կոռուպցիա այնտեղ չկար։ Բացի այն, որ ԾԻԳ-ի ղեկավարն է ազատվել աշխատանքից, տեղի են ունենալու նաեւ կառուցվածքային փոփոխություններ։




























