Telegram մեսենջերը  թեստային ռեժիմում զանգերի է գործառույթ է թողարկել: Gazeta-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Telegram ալիքի @tginfo-ում: 

Գործառույթը թեստավորել կարող է այն օգտատերը, որը Beta տարբերակի հավելված ունի: Հրահանգների համաձայն՝ դրա մեջ անհրաժեշտ է միացնել Backend ռեժիմը (Switch Backend կոճակը) եւ եւս մեկ գրանցում կատարել, որից հետո գործառույթն ակտիվանում է:

Նշվում է, որ զանգերը պաշտպանված են end-to-end վերծանմամբ: Հնարավոր կլինի նաեւ սահմանափակել շփումների ցանկը, ովքեր կարող են զանգահարել, կամ լիովին արգելել: