Քանի որ Ռուսաստանն Իրանին С-300 զենիթահրթիռային համալիրներ չվաճառեց, այդ պատճառով Իրանն արտադրում է իր սեփականները։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի սպա Մոհամեդ Հասան Մանսուրիանը։
Իրանը «շատ շուտով» կփորձարկի իր կողմից արտադրված С-300-ները՝ այսկերպ մարահրավեր նետելով Ռուսաստանին, որն ավելի վաղ հրաժարվել էր դրանք Իրանին վաճառել, Մանսուրիանի խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, սեպտեմբերի 22-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը զրոյացրել էր Իրանին С-300 համակարգերի վաճառելու մասին հարցը։





























