Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները հաշվել են Ծիր կաթինի սեւ անցքերի թիվը, հաղորդում է Lenta-ն:
Ծիր Կաթին համստեղությունում գիտնականները հաշվել են մի քանի միլիոն սեւ անցքեր, որոնք մոտ 30 անգամ ծանր են արեւից:
Գիտնականները նշում են, որ որքան փոքր է գալակտիկան, այնքան դրանում շատ են սեւ անցքերը, որոնք 50 անգամ ավելի ծանր են արեւից: Մյուս կողմից, նման սեւ անցքրը շատ են նաեւ մեծ համաստեղություններում:
Սեւ անցքերի մոտ մեկ տոկոսն իրենցից երկակի համակարգեր են ներկայացնում: Ըստ գիտնականների՝ հենց դրանք են հետաքրքրում LIGO (Laser Interferometric Gravitational Observatory) ձգողական -ալիքային աստղադիտարանին, որը 2015-ի սեպտեմբերի14-ին առաջին անգամ հետեւել է ժամաանկ-տարածության հուզումներին:



























