Իսլամական հեղափոխության պահապաններ իրականական կորպուսի քաղաքական հարցերով հրամանտարի տեղակալ Ռասուլ Սանայի Ռադը հերքել է մի շարք արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդագրությունները՝ Սիրիայի Լաթաքիա նահանգում իրանական ռազմաբազա ստեղծվելու մասին՝ դա անվանելով «տեղեկատվական աղմուկ», հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Սիրիայում մեր ներկայությունը սահմանափակվում է այնտեղ ռազմական խորհրդականների գտնվելով՝ Սիրիայի կառավարության խնդրանքով: Մենք չենք ծրագրում ռազմական բազա կառուցել Սիրիայի Լաթաքիա նահանագում: Նման մթնոլորտը ձեւավորվում է տարածաշրջանում դրության ապակայունացման եւ երկրների միջեւ տարաձայնություններ ստեղծելու համար », — հայտարարել է գեներալը:
«Լրատվամիջոցները բարձրաձայն Իրանին մեղադրում են մուսուլմանական պետությունում մշտական ներկայության համար՝ դրանով հանդերձ արդարացնելով Սիրիայում ամերիկյան ուժերի սպասումները», - հավելել է նա:
Հիշեցնենք, որ ամերիկյան համացանցային Breibart News պարբերականն ավելի վաղ հայտնել է, որ Իրանը մոտ է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ երկրի Լաթաքիա նահանգում ռազմածովային բազա ստեղծելու վերաբերյալ համաձայնագրին՝ որպես «վճար՝ վեց տարի քաղաքացիական պատերազմի ընթացքում Իրանի աջակցության համար»:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մարտի 9-ին հայտարարել է, որ կտրականապես դեմ է Սիրիայում Իրանի ռազմական ներկայությանը: «Իրանը մտադիր է ռազմական ենթակառույց ստեղծել՝ Սիրիայում հիմնավորվելու մտադրությամբ, այդ թվում նաեւ ռազմական նավահանգիստ կառուցել»:



























