Նոյեմբերի 10-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Երզնկյան փողոցի եւ Բաղրամյան պողոտայի խաչմերուկից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 24-ամյա Արտյոմ Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 19.30-ին, նշված վայրում բացահայտ հափշտակելով 30-ամյա Քրիստինե Ա.-ի դրամապանակը, որի մեջ եղել է 300 ԱՄՆ դոլար, 16.000 դրամ` դիմել է փախուստի, սակայն նկատելով իրեն հետապնդող քաղաքացիներին, նետել է դրամապանակը, ապա բռնվել եւ բերման է ենթարկվել բաժին:

Ձեռնարկվում են միջոցառումներ դրամապանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: