Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը կգլխավորի սուրբ Էգիդիայի խաղաղության ամենամսյա աղոթքը: Այս մասին AnalitikaUA.net-ին ասել է հայր Կարապետ Ղարիբյանը:
«Սուրբ Ալեքսանդրի տաճարում մարտի 15-ին կկայանա ամենամսյա աղոթք խաղաղության համար, որը կազմակերպվել է սուրբ Էգիդիայի համայնքի կողմից: Հրավիրում ենք աղոթել Հայաստանում, Ուկրաինայում եւ աշխարհի բոլոր երկներում խաղաղության համար»:
Նշենք, որ Ուկրաինայում հայ համայքնն ամենախոշորներից եւ ամենակազմակերպվածներից է:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միությունը, Վիլեն Շատվորյանի ղեկավարությամբ, դարձել է միակ համաուկրաինական կազմակերպությունը, որը միավորում է երկրում գործող բոլոր հայկական կազմակերպություններին:




























