Հայ-վրացական սահմանին ձերբակալվել են Վրաստանի քաղաքացիներ Կիմիկ Բուրնուսուզյանն ու Վիլյամ Կարկարյանը:
Սահմանապահ ոստիկանության աշխատակիցները վերջիններիս ձերբակալել են մաքսային կանոնների խախտման մեղադրանքով:
Տվյալ անձինք Հայաստանից թաքուն ոսկե ապրանքներ էին տեղափոխում Վրաստան:
Փաստի կապակցությամբ ընթանում է նախաքննություն:





























