Իրանի Մեջլիսում մարտի 12-ին տեղի է ունեցել Իրանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումն Իրան-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Ռամեզանալի Սոբհանիֆարի եւ մի շարք անդամների հետ:
Հանդիպման ընթացքում Ռամեզանալի Սոբհանիֆարը ներկայացրել է Մեջլիսի գործունեությունը, մասնավորապես, միջխորհրդարանական հարաբերությունների շրջանակներում աշխատանքները:
Դեսպան Թումանյանը կարեւորեց երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը եւ ներկայացրեց երկկողմ հարաբերություններում առկա վերջին զարգացումները:
Կողմերն անդրադարձան վիզային ռեժիմի վերացմանը, ինչպես նաեւ զբոսաշրջության ոլորտի զարգացման, տնտեսական եւ մշակութային կապերի խորացման հարցերին եւ այդ բնագավառներում խորհրդարանական դիվանագիտության կարեւոր դերին:
Զրույցի ընթացքում դեսպան Թումանյանն իր զրուցակիցներին ներկայացրեց Մեղրիում՝ հայ-իրանական սահմանի մերձակայքում, ազատ տնտեսական գոտու ստեղծման ծրագրի որոշ մանրամասներ եւ պատգամավորներին կոչ արեց իրենց ընտրատարածքներում երկկողմ տնտեսական ծրագրերի մասին իրազեկվածության հարցերում աջակցել գործարար շրջանակներին:
Կողմերը վստահություն հայտնեցին, որ Հայաստանի Հանրապետությունում կայանալիք Ազգային ժողովի ընտրություններից հետո նոր թափով կվերսկսվեն երկու երկրների միջխորհրդարանական աշխատանքները:


























